Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք


17:45 , 25 սեպտեմբեր, 2018

Մի քանի տարի առաջ գիշերները պտտվում էի անկողնում և չգիտեի, թե որտեղ և ինչ դիրքով դնեմ ոտքերս։ Դրանք ցավում էին և դառնում անքնության պատճառ։ Ոտքերս անընդհատ հոգնում էին և ուռչում։ Սակայն ես գտա մի միջոց, որը բուժեց իմ ոտքերը։

Ինչ-որ հարմարանքի մեջ լցրեք 2-3 լիտր տաք ջուր, դրեք մեջը օճառ (բայց ոչ հեղուկ), որպեսզի ջուրն ամբողջովին դառնա սպիտակ, ինչպես կաթը։ Ավելացրեք մեկ բուռ սննդի սոդա և ծովի աղ (համապատասխանում է ցանկացածը), խառնեք մինչև լուծվելը՝ ավելացնելով տաք ջուր և նորից խառնեք։ Ավելացրեք 10 կաթիլ յոդ։ Դրեք ոտքերն այս լուծույթի մեջ 15 րոպե, ոչ մի րոպե ավելի, թե չէ հակառակ գործընթաց կսկսի։

Այդ ընթացքում լուծույթը հանում է ոտքերից ամբողջ ցավը։ Ոտքերը չորացրեք սրբիչով, քսեք կրեմ կամ բուժիչ քսուք (կարելի է օգտագործել ձիթապտղի յուղ), մերսեք կրունկները, հագեք բրդյա գուլպաներ և պառկեք քնելու։ Այս լուծույթն օգտագործեք 3 անգամ՝ ամեն անգամ տաքացնելով նոր ջուրն այն աստիճանի, որ դիմանաք, և ավելացնելով ևս 10 կաթիլ յոդ՝ պահել ոտքերն այնտեղ 15 րոպե։ 3 անգամից հետո պատրաստեք նոր, թարմ լուծույթ։

Կատարեք 10-12 պրոցեդուրա (ամեն օր), այնուհետև տվեք դադար, հետո՝ ըստ ինքնազգացողության։ Եթե ունեք երակների հետ խնդիր (վարիկոզ և թրոմբոֆլեբիտ), լուծույթն ավելի թույլ տաք արեք։

Առաջին պրոցեդուրայից հետո ես քնել եմ շատ հանգիստ, իսկ 10 անգամից հետ անգամ մոռացել եմ, թե ինչպես էին իմ ոտքերը ցավում և անհարմարություններ պատճառում ինձ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: