Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ


17:30 , 25 սեպտեմբեր, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ: Նա նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող բիզնես ֆորումին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերությունների գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին: