Գեղեցկության սրահը վախեցրել է հաճախորդներին «զզվելի մատնահարդարումով»


18:00 , 25 սեպտեմբեր, 2018

Ամերիկյան գեղեցկության սրահի աշխատակիցները վախեցրել են իրենց բաժանորդներին տեսահոլովակով, որտեղ տարօրինակ մատնահարդարում են ցուցադրել։ Տեսանյութը հրապարակվել է Nail Sunny-ի Instagram–յան էջում։

Հենց առաջին վայրկյաններից կադրում երևում է երկար եղունգը, որը կտրված է ափի ձևով։ Մատին նայելու դեպքում տպավորություն է ստեղծվում, թե դրանից հինգ այլ մատեր են աճում։ Մյուս պահին վարպետը հանում է մկրատը և կտրում է ավելորդ մասերը։

Երեք օրվա ընթացքում տեսանյութը 200 հազար դիտում է հավաքել։ Բաժանորդներն ու պատահական դիտողները մեկնաբանություններում գրել են, որ տեսանյութը շատ զզվելի է ստացվել։