55-ամյա գործարարին բռնել են YouTube-ի երիտասարդ աստղի նկատմամբ ոտնձգությունների մեջ


17:20 , 25 սեպտեմբեր, 2018

Երեխաների համար նախատեսված SevenSuperGirls YouTube-ալիքի սեփականատեր Յան Ռայլեթը ձերբակալվել է 16 տարին չլրացած աղջկա նկատմամբ իրականացրած ոտնձգությունների համար։ Այս մասին հաղորդում է BuzzFeed News կայքը։

Զոհի ցուցմունքների համաձայն՝ Ռայլեթը նրան ստիպել է հանել վերնահագուստը և հպվել է նրան, իսկ հետո փորձել է ստիպողաբար հանել աղջկա ներքնազգեստը։ Աղջիկը նաև հայտարարել է, որ 55-ամյա տղամարդը խնդրել է նրան ձգել կուրծքը, որպեսզի այն ավելի փոքր երևա։ Ռայլեթն իրեն մեղավոր չի ճանաչել։

Ռայլեթի ոտնձգությունների զոհն է դարձել SevenSuperGirls ալիքի համար տեսահոլովակներ ստեղծող բլոգերներից մեկը։ Ալիքն ավելի քան ինը միլիոնանոց լսարան ունի և արդեն հինգ միլիարդ դիտում։