2018-ի օգոստոսին ամբողջ աշխարհում անոմալ տապ է գրանցվել


17:00 , 25 սեպտեմբեր, 2018

2018-ի օգոստոսը պատմության մեջ ամենաշոգ ամիսն էր: Այս տարի օգոստոսին աշխարհի տարբեր անկյուններում ռեկորդային տապ և երաշտ գրանցվեց, հաղորդում է NOAA-ն:

Ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել Բերինգի ծովում, Խաղաղ օվկիանոսի հյուսիսում, Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում:

Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կանադայի հյուսիս-արևելքում ջերմաստիճանը նորմայից առնվազն երկու աստիճանով բարձր էր:

Ավստրալիայում անկայուն եղանակային պայմանների պատճառով երաշտ է սկսվել: Հավայան կղզիներում տեղումների քանակը նորմայից բարձր էին. պատճառը «Լեյն» փոթորիկն էր: