Փյունիկն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիի հետ


16:00 , 25 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Երևանի «Փյունիկը» շարունակում է ուսումնամարզական հավաքը Սոչիում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հավաքի շրջանակներում Անդրեյ Տալալաևի սաներն այսօր ստուգողական հանդիպում կանցկացնեն տեղի «Սոչի» ՖԱ-ի հետ:

Խաղը կկայանա «Սպուտնիկ-Սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: