Yerkir.am-ը գրում է.
Մոսկվան անհրաժեշտ է համարում թույլ չտալ, որ Իրանը հրաժարվի միջուկային գործարքի պահպանումից, քանի որ երկրում կան նման տարբերակ առաջարկող ուժեր: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի` զենքի չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` եթե հնարավոր լինի պահպանել գործարքը և այն Իրանին տնտեսապես, քաղաքականապես և տեխնոլոգիապես ձեռնտու լինի, դա կլինի մեծագույն ձռքբերումը, քանի որ դա կարվի առանց ԱՄՆ-ի և ի հեճուկս ԱՄՆ-ի գործողությունների: