Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու համար օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծեր են ներկայացվել


14:35 , 25 սեպտեմբեր, 2018

Հարգելի բարեկամներ,
Այսօր պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեջ եմ դրել ՀՀ «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Այս նախագծերը նախատեսում են.
1. ՀՀ օրենքով ապահովել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Հիշեցնեմ, որ գործող օրենքով վեհափառի անվտանգության խնդիրը թողնված է վարչապետի հայեցողությանը:
2. Արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը: