Ռոբերտ Քոլոյանը ծննդյան 21-ամյակը նշել է զորամասում


15:00 , 25 սեպտեմբեր, 2018

Երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանն այսօր նշում է ծննդյան 21-ամյակը: Այս տարեդարձը Ռոբերտի համար տարբերվող է. երգիչն այն նշում է բանակում, իր զինակից ընկերների հետ: Նշենք, որ Ռոբերտն այս տարի է զորակոչվել բանակ ու իր ծառայությունն անցկացնում է Վայքի զորամասում: Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում զինվորական հագուստով ու հետևորդներին պատմում ծառայության մանրամասներից: Ռոբերտն, ինչպես և խոստացել էր, փորձում է արժանապատիվ ծառայել ու լինել ազգի նվիրյալ զինվոր, բարձր պահել ընտանիքի պատիվը, այս անգամ՝ հայոց բանակում։ 40372952_228212334541565_9124678475119658347_n38658637_1621806471275861_8646307974790250496_n39824532_323115428424439_3683236714643456000_n