10:43 , 24 մայիս, 2013
Գիշերային ակումբներից մեկը մայիսի 24-ին հրավիրում է շրջանավարտներին յուրովի «Վերջին զանգ» անցկացնելու իրենց սթրիփթիզ ակումբում։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Եվ դա բավական չէ, մի բան էլ գայթակղիչ առաջարկներ է արվում հայտարարության մեջ, թե. «Մենք ձեզ սպասում ենք դիմակով կամ աշակերտական համազգեստով եւ ստացեք կոկտեյլն անվճար»։
Համոզված ենք, որ այսօր ակումբն աշակերտաշատ է լինելու։ Ի՞նչ է նշանակում Վերջին զանգ սթրիփթիզ ակումբում...
Հիմա հաստատ ընթերցող պապիկ-տատիկները կանեն այն հումորային արտահայտությունը, թե. «Բա մեր վախտով սենց բաներ կայի՞ն...»»,-գրում է «Իրավունքը»:
Մանրամասները և ուշագրավ այլ հոդվածներ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: