«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի զոհի ինքնությունը հայտնի է


13:30 , 25 սեպտեմբեր, 2018

Analitik.am-ը-գրում է.

Ազատություն ռադիոկայանից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մոտ մեկ ժամ առաջ թթվածնի բալոնի կամ բալոնների պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով կա մեկ զոհ, ով հանդիսանում է թթվածնի կայանի աշխատակից։ Հայտնի է նաև նրա ինքնությունը՝ Վահրամ Գասպարյան, տարիքը 42 տարեկան։ Դեպքի վայրում են մահացածի հարազատները։

Տեղեկացանք նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հետազոտություններ է իրականացնում ոստիկանությունը, իսկ ավելի վաղ աշխատանքներ են իրականացրել քրեագետները։

Իսկ թե թթվածնային կենտրոնում վերջին անգամ երբ են ստուգումներ իրականացվել հայտնի չէ։