Հանրությանը հերթով տարան թերմտածված քաղաքական պայքարի ու հանգեցրին այս անհուսությանը


10:14 , 24 մայիս, 2013

Հաղորդում հանցագործության մասին

Բոլոր նրանք, ովքեր անկարող լինելով 

-գնահատել մեր ժողովրդի հոգեվիճակը, 
-տեսնել մեր ժողովրդի վրա վերջին ավելի քան հազար տարիների դառը պատմության թողած բացասական ազդեցությունները,
-գտնել հանրային հիվանդության առաջացման պատճառներն ու ախտորոշումը,
-հաշվի առնել նախորդ սերունդների ներկայացուցիչների ուսումնասիրությունները հանրային հոգեբանության վերաբերյալ
-հաշվի նստել սխալ ճանապարհով չգնալու հորդորների հետ,
-գտնել իրավիճակը բարվոքելուն տանող ուղին՝

հանրությանը հերթով տարան թերմտածված քաղաքական պայքարի ու հանգեցրին հոգևոր այս ամայությանը և անհուսությանը՝ հանցանք են գործել իրենց իսկ ժողովրդի հանդեպ:

Ու նրանց ամենևին չի արդարացնում անտեղյակ լինելու հանգամանքը. թող մտածեին: