«Ժամանակ». Ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց
10:30 , 25 սեպտեմբեր, 2018
«Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց նախապատվությունը տալով դոլարին:
Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլով արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա և ԵՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: