Միջատների մոլորակ․ այս նկարիչը խեղաթյուրում է իրականությունը


04:00 , 25 սեպտեմբեր, 2018

Պորտուգալացի փողոցային նկարիչ Սերխիո Օդեդը չի դադարում համալրել իր նոր հավաքածուն գրաֆիտիով: Անամորֆիկ արվեստի վարպետը տեսողականորեն խեղաթյուրում է տարածությունը՝ ստեղծելով լայնածավալ և մեծ պատկերներ, որոնք ստվերներ են գցում: Այս անգամ նա պատկերել է միջատներին, որոնք անասելի իրական են թվում։