«Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին». Մանե Թանդիլյան


23:40 , 24 սեպտեմբեր, 2018

Սիրելի երևանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի ավագանու բացառիկ ազատ ընտրությունների կապակցությամբ:

Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա բարձրագույն արժեք է և երկրում պետք է դառնա գերակա:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին հաղթանակի և Հայկ Մարությանին՝ քաղաքապետ ընտրվելու առթիվ: 
Համոզված եմ, որ Երևանի նոր ավագանին, ստանձնելով կարևորագույն պատասխանատվություն, լավագույնս կծառայի մեր քաղաքին և երևանցիներին: