ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ- ռուսական հարաբերությունների արդիական հարցեր


21:20 , 24 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ: