Երկգլխանի հազվագյուտ օձ է հայտնաբերվել


18:00 , 24 սեպտեմբեր, 2018

ԱՄՆ-ում շատ հազվագյուտ երկգլխանի օձ է հայտնաբերվել։ Տարօրինակ սողունի տեսանյութը հրապարակել է The Mirror-ը։

Օձին իր սեփական այգում գտել է Ռիչմոնդ (Վիրջինիա) քաղաքի բնակիչներից մեկը։ Նա օձ բռնողների է կանչել և նրանք կենդանուն նահանգի՝ վայրի կենդանիների պաշտպանության կենտրոն են հասցրել։

Օձին հետազոտելուց հետո գիտնականները եզրակացրել են, որ նրա ձախ գլուխը դոմինանտ է. նա իրեն ավելի ակտիվ է պահում և արագ է արձագանքում։ Սողունը մեկ սիրտ ունի և մի զույգ թոք։

Երկգլխանի օձերը շատ հազվագյուտ են ողջ մնում վայրի բնության մեջ։ Գիտնականները շարունակելու են հետևել նրա վիճակին։

Rare two-headed copperhead snake found last week in a residenackyard in Woodbridge, Virginia and is believed to have been there for a number of days