Արցախի ՊԲ օդուժը սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի


17:10 , 24 սեպտեմբեր, 2018

ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ:

Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն