Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ


13:56 , 24 սեպտեմբեր, 2018

Սիրելի՛ հայրենակիցներ, 
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը, այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: 

Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: 
Աստված պահապան մեզ բոլորիս: