Bravo.am-ը գրում է.
Մարջան Ավետիսյանի ինստագրամյան էջն այսօր ողողված է երջանիկ եւ սիրված լինլեու բազմաթիվ բարեմաղթանքներով: Իսկ պատճառն այն է, որ դերասանուհին, այսպես ասած, խոստովանել է, որ սիրելի ունի:
Նա ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նորության առթիվ իրենց ուրախությունն են հայտնել գործընկերները, որոնց թվում՝ Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անի Երանյանը եւ այլք, իհարկե, նաեւ երկրպագուները: