Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում տուն է այրվում. ԱԻՆ


10:00 , 24 սեպտեմբեր, 2018
Սեպտեմբերի 24-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է Ն. Ս.-ին պատկանող տունը (մոտ 100 քմ) և կից խորդանոցը (մոտ 12 քմ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: