ԱՄՆ-ը եւ Չինաստանը ներմուծման նոր մաքսատուրքեր են սահմանել միմյանց ապրանքների վրա


09:30 , 24 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա: Միաժամանակ Չինաստանում 60 մլրդ դոլար գումարի նոր սակագներ են սկսել գործել ամերիկյան ապրանքների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ կողմերը սակագներ Էին սահմանել 50 մլրդ դոլար արժեքով արտադրանքի վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել Է ՉԺՀ-ին, որ Չինաստանի կողմից հայելային միջոցառումների դեպքում մաքսատուրքերը հավելյալ կարող են տարածվել 267 մլրդ դոլար գումարի ապրանքների վրա: Այդպիսով, հաշվի առնելով 50 մլրդ դոլարի չափով արդեն գործող մաքսատուրքերը, գործնականում ԱՄՆ-ում մաքսատուրքեր կդրվեն չինական ամբողջ ներմուծման վրա, որը գերազացնում Է տարեկան 500 մլրդ դոլարը: Իր հերթին Չինաստանը տարեկան ԱՄՆ-ից ներմուծում Է մինչեւ 190 մլրդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ստեղծված պայմաններում Չինաստանը կարող Է հրաժարվել առեւտրական տարաձայնությունների շուրջ բանակցություններից, որոնց անցկացման նախաձեռնությամբ հանդես Է եկել Վաշինգտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: