Գուտերեշը Հայաստանում իշխանության փոխանցումը համարում է «ֆանտաստիկ օրինակ»


09:15 , 24 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլին իշխանության փոխանցումը համարում է նման հարցերը խաղաղ կարգավորելու «ֆանտաստիկ օրինակ»:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ  օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, ինչը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Ա. Գուտերեշը՝ պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ