Արտաքին աշխարհին պետք է ներկայանալ որպես միասնական ժողովուրդ


09:40 , 24 սեպտեմբեր, 2018

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթն աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: 

Ուզում եմ՝ վարչապետն ի լուր աշխարհի ներկայացնի Արցախի կարգավարման հարցում մեր մոտեցումները, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին մեր պատկերացումները, Սիրիայում ներգրավվածության անհրաժեշտության մասին մեր հիմնավորումները, համաշխարհային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա և դրանց հակազդելու մեր տեսլականը, մեր արտաքին քաղաքականության ուղենիշները:

Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում եմ մեր մեծագույն մարտահրավեր: Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է՝ մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները:

Նիկոլ Փաշինյանին հաջողություն եմ մաղթում իր ամենակարևոր արտաքին քաղաքական միջոցառման մասնակցության ընթացքում: Նրան դիտելու է ամբողջ աշխարհը: Աշխարհի համար միասնական լինենք և մեր երկրի ղեկավարի կողքին, ով էլ որ նա լինի: