Tert.am-ը գրում է.
Իրանի կառավարությունը երկուշաբթին սգո օր է հայտարարել երկրում՝ նախօրեին Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը ցավակցություն է հայտնում Խուզիստան նահանգի քաջարի մարդկանց և միջադեպի հետևաքնով զոհվածների և տուժածների տառապող ընտանիքներին և նրանց հուղարկավորության օրը (սեպտեմբերի 24) ազգային սգո օր է հայտարարում»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։