Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար


00:10 , 24 սեպտեմբեր, 2018

2004-ից (շատերը՝ 95-96-ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ քաղաքացու քվեն պաշտպանելու և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրակի տակ, որ մոտեցնենք էս օրը։

Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե քաղաքացու հաղթանակը։