Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում


00:00 , 24 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, եթե բանակցությունները «կառուցողական լինեն»: Коммерсантъ -ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Նախագահը բավականին պարզ է արտահայտվել: Եթե Իրանի հետ բանակցությունները կառուցողական լինեն՝ նախագահն ուրախ կլինի անցկացնել դրանք», - ասել է Պոմպեոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։