Վրաստանի վարչապետը պարզաբանել է կանեփի աճեցման և արտահանման մասին նախաձեռնությունը


22:40 , 23 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ կառավարությունը չի ստիպի դիտարկել կանեփի աճեցմանը և մարիխուանայի տարհանմանը վերաբերող նախաձեռնությունը:   

«Դա մեր ձեռագիրը չէ: Այդ նախաձեռնությունը սխալ արձագանք է ստացել հասարակության մեջ»,- INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ տեղի հեռուստատեսությամբ սեպտեմբերի 22-ին ասել է Բախտաձեն, ով ներկա պահին այցով գտնվում է ԱՄՆ-ում: 

Վրաց վարչապետի խոսքով՝ կառավարության՝ կանեփի մշակմանը վերաբերող նախաձեռնությունը երկու ուղղություն է ունեցել և, հետևաբար, դրանք երկու տարբեր առաջարկներ են եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։