Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարանջա կրելն արգելելուն


19:50 , 23 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել իրենց շրջանում փարանջա կրելու ամբողջական արգելքին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է կանտոնի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:

Կիրակի Շվեյցարիայում հանրաքվեների օր է անցկացվում: Քաղաքացիները դաշնային մակարդակով քննարկում են նաև գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքի արգելքի և հեծանվասպորտի առաջխաղացման մասին սահմանադրական դրույթի ներմուծման հավանականությունը: Բացի դրանից, յուրաքանչյուր կանտոն իրավունք ունի քվեարկության դնել սեփական թեմաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։