6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին


17:40 , 23 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզեց, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:

Վարվառա Ստեփանյանը  նշեց, որ ԿԸՀ-ն նման դեպքեր նախատեսել է և ստորագրության համար երկրորդ վանդակ առանձնացրել, որտեղ էլ քաղաքացին ստորագրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։