Պարզաբանում 2՝ 8/16 տեղամասում մահացած անձի վերաբերյալ


15:57 , 23 սեպտեմբեր, 2018

Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 8/16 տեղամասի ընտրողների ցուցակում մահացած անձի տվյալներ կան։

Անմիջապես կապ ենք հաստատել 8/16 ըտրական տեղամասի նախագահ Արտավազդ Ալեքսանյանի հետ, ով հայտնել է, որ մահվան տեղեկությունը վերաբերում է Մաքսիմ Թորոսյանին։

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Վ.Շենգավիթ 1փ. տ 22 հասցեում հաշվառված է Մաքսիմ Թորոսյանը՝ ծնված 11.02.1994թ., ով ողջ է։ Նույն հասցեում հաշվառված է եղել նաև նրա պապը, նույն անուն-ազգանունով՝ Մաքսիմ Թորոսյանը՝ ծնված 10.01.1943թ. ով մահվան կապակցությամբ հանվել է բնակչության պետական ռեգսիտրից, և նրա տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում։