Իբրահիմովիչը նշել է՝ որտեղ կարող է շարունակել կարիերան


16:30 , 23 սեպտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է․

«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ կարող է վերադառնալ հարազատ ակումբ՝ «Մալմյո».

«Այո՛, ես առաջարկ եմ ստացել «Մալմյոյից»: Ակումբում ցանկանում եմ, որ ես տուն վերադառնամ և հանգիստ ավարտեմ կարիերաս Շվեդիայում: Մտածում եմ այս առաջարկի մասին և չեմ փակում դռները: Ես տարբեր մեծ ակումբներում եմ խաղացել, հիանալի թիմակիցներ եմ ունեցել և առաջվա պես պատրաստ եմ հասնել նպատակներիս:

Ամենազավեշտալին այն է, որ երբ սկսեցի կարիերաս «Մալմյոյում», ինձ ասացին, որ լավ ֆուտբոլիստ եմ, բայց չեմ կարողանա մեծ նվաճումների հասնել: Ինչպես երևում է, ես գիտեմ՝ ինչպես են հասնում հաջողությունների:

Այժմ իմ ակտիվում 500 գոլ կա, և դա խելահեղ թիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար: Իմ վերջին գոլը ոչ ոք չի կարողանա կրկնել: Միայն ես կարող եմ նման գոլ խփել»,- 36-ամյա Իբրահիմովիչի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը: