Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը ձեռք է տալիս ՀՅԴ-ին ու ՔՊ-ին


15:43 , 23 սեպտեմբեր, 2018

Ի դեպ, ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշն ամենից շատ ձեռք է տալիս ՀՅԴ-ին ու ՔՊ-ին։ Իրականում ամենաշատը ՔՊ-ին է ձեռք տալիս, բայց կա բարոյահոգեբանական-քաղաքական մի նրբերանգ․ մեծ աժիոտաժի պարագայում վճռական հաղթանակ չտանելը լավ չի նայվի ՔՊ-ի ու Փաշինյանի հետագա ընթացքի տեսանկյունից, առավել ևս, որ ժամանակին մեծ-մեծ խոսում էին ու աստղաբաշխական արդյունքներ գուժում։

Ինչևէ, ցածր ցուցանիշը ձեռնտու է հենց այս երկու ուժերին, որովհետև երկուսն էլ հաստատուն էլեկտորատ ունեն՝ քիչ թե շատ ֆիքսված թվով, որը այսպես թե այնպես մասնակցելու է, և որքան քիչ լինի տատանվող էլեկտորատի մասնակցությունը, այնքան ավելի մեծ կլինի ՀՅԴ-ի ու ՔՊ-ի ակտիվների տեսակարար կշիռը ընդհանուր արդյունքում։