ՔՊ. «Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար»


14:40 , 23 սեպտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է․

«Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ մեր թիմակիցների համար»։ Այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։

Հիշեցնենք, որ տեղամասեր մասսայական պիցցա, հյութեր, ջուր տանելու մասին ահազանգել էր դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ