Կենդանակերպի ամենաուժեղ նշանները. ո՞րն է նրանց թաքնված ուժը


14:26 , 23 սեպտեմբեր, 2018

Խոյ: Համարվում են կենդանակերպի ամենաուժեղ նշանը: Լի են էներգիայով, կենսական ուժով, եռանդուն են, համարձակ: Ոչնչից չեն վախենում, միշտ պատրաստ են մարտահրավերներ ընդունելու, լիդերի հատկություններ ունեն: Այս ամենն ինքնավստահություն է հաղորդում Խոյերին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ապստմամբ են, իմպուլսիվ, ինչի հետևանքով հաճախ են թշնամիներ ձեռք բերում: Չեն վախենում բարձրաձայնել իրենց կարծիքը ցանկացած թեմայով, կամակոր են, դժվար է համոզել նրանց: Խոյերը լիդեր են, նրանց բնորոշ է վախի բացակայությունը:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են, նրանց հեշտ է տարբերել մյուսներից խորաթափանցության շնորհիվ: Դա հատկապես նկատելի է զգացմունքային մակարդակում, Խոյերը չեն բավարարվում քչով, իսկ կիրքը նրանց օգնում է հասնել նպատակներին: Որպես կանոն, քննադատող են, հույս են դնում իրենց վրա, իսկ նրանց հետ լեզու գտնելը կարող է բավական դժվար լինել: Կարիճներին ուժեղ է դարձնում կայունությունը, սեփական նպատակներին հասնելու կարողությունը:

Խեցգետին: Թեև Խեցգետիններն արագ և անսպասելի են փոխվում, նրանց կարելի է ուժեղ և կայուն համարել: Նրանք հուսալի են, հավատում են իրենց ուժերին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պահանջկոտ են թե՛ ընկերների, թե՛ սիրելիների նկատմամբ, հպարտանում են իրենց անկեղծությամբ, նույնիսկ երբ վիրավորում են մյուսների զգացմունքները: Խեցգետիններին ուժեղ է դարձնում ինքնավստահությունն ու պերֆեկցիոնիզմը:

Առյուծ: Կենդանակերպի ամենաուժեղ նշանների շարքը եզրափակում է Առյուծը: Նրանց բնորոշ է իշխող բնավորությունը. Առյուծները լիդեր են: Կարողանում են դիմակայել ճակատագրի հարվածներին, ծրագրեր կազմել, մարտավարություն մշակել, որոնք օգնում են հասնել նպատակներին: Ուժն Առյուծներին դարձնում է հպարտ, ամբիցիոզ, համառ: