Լավրովի կեցվածքը Ալիևին պատերազմ սկսելու «դաբրո՞» էր


20:39 , 23 մայիս, 2013

Կարծում եմ, որ Ալիև կրտսերը նախօրոք ծրագրավորված քայլերով մոտեցնում է պատերազմը (դրա մասին էլի եմ խոսել): Եվ եթե արդեն ՌԴ ԱԳՆ Լավրովն (ի դեպ՝ ազգությամբ հայ՝ որքանով որ ես գիտեմ) է անթույլատրելի համարում ԼՂ հակամարտության ստատուս-քվոն, ապա դա թույլ է տալիս Ալիևին այդ ստատուս-քվոն վերացնելու ուղղությամբ միջոցներ նախաձեռնելու, ինչը հենց պատերազմն է. հիշենք, որ եվրոպացիներն ու ամերիկացիները վաղուց են նույն ձևով արտահայտվել նույն թեմայի շուրջ: Կարծում եմ, որ ասվածը Լավրովն ինձնից վատ չի ընկալում, և ուրեմն ո՞րն է ՌԴ-ի շահն այս դեպքում: Եվ ի՞նչ է նշանակում Լավրովի կեցվածքը՝ իսկապես Ալիևին պատերազմ սկսելու «դաբրո՞»…