Իզուր մի չարչարվեք խախտումների արձանագրման համար, մեկ ա, վերջում Նիկոլը գոռալու է՝ սա ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրություններն են


14:06 , 23 սեպտեմբեր, 2018

Ժողովուրդ ու լրատվականներ, իզուր մի չարչարվեք խախտումների համար, իզուր մի ասեք, որ քվեաթերթիկ հրապարակել չի կարելի, քանի որ բոլորը հրապարակում են, մի ասեք՝ ջուր, կոլա, պիցցա մի տարեք, քանի որ սաղ ընտրատեղամասերում հրապարակվում է, մի ասեք՝ մահացածներ չլինի, քանի որ արդեն լիքը հրապարակումներ տեսա, որ մահացածների անուններ կան, ու վաբշե, ոչ մի բանի մասին մի գրեք, քանի որ, մեկ ա, վերջում Նիկոլը հելնելու ա, գոռա՝ սա ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրություններն են, ու բոլորը գոռալու են՝ այո՜, ու վերջ ։)
Ափսոս ա ձեր ժամանակը, անիմաստ մի ծախսեք այն ։)

Հ.Գ. Հիմա բոլորն էլ 7 համարով քվեարկած քվեաթերթիկ են հրապարակում, որ իլուզիա ստեղծեն, թե սաղ Հայկոյի օգտին են քվեարկել, ու ոչ մեկի վեջին չի, որ դա խախտումա, քանի որ իրանց ասել են՝ արեք ։)