Երևանում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում


13:13 , 23 սեպտեմբեր, 2018

2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 123.121 ընտրող (15.08%):

2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 842 հազար 147 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94 հազար 256 ընտրող (11.19%):

2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 848 հազար 343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 686 ընտրող (9.39%):

Հ.Գ. Հպանցիկ վերլուծությունից երևում է, որ ընտրությունից ընտրություն Երևան քաղաքում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում: