Բաքվում ջրհեղեղ է (Video)


12:08 , 23 սեպտեմբեր, 2018

Տեղացող անձրևների արդյունքում Բաքվի մի շարք փողոցներ փակվել են, քաղաքում ջրհեղեղ է։ Բաքվի Ֆիզուլի փողոցում ջրի բարձրությունը հասնում է 20 սմ-ի։

Փակ են նաև դեպի կառավարություն և նախագահական նստվայր տանող ճանապարհները։

Մի շարք փողոցներում, որոնցից մեկը՝ Իզմիրի 7ա հասցեում, շենքերը պարզապես փլվել են՝ պատճառելով ահռելի վնասներ։