Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ


16:30 , 22 սեպտեմբեր, 2018

Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում կայանում էր ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը: Ժողովի ընթացքում  կայացավ  ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները:

Ժողովի ընթացքում ՀՖՖ կանոնադրությունը հաստատվեց 24 ձայնով: Հաջորդ ընտրությունը ՀՖՖ նախագահինն էր:

24 պատվիրակների միաձայն ընտրությամբ Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ:

«Վերջին 2 ամսում իմ թիմի հետ կազմել ենք ծրագիր, որով պետք է զարգացնենք ֆուտբոլը: Առաջնային սկզբունքը՝ ֆուտբոը բոլորի համար է: Ամեն ինչ պետք է սկսվի սիրողական ֆուտբոլից: Անչափ բարդ է, բայց պետք է այնպես անենք, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն ունենան բոլորը: Յուրաքանչյուր համայնք, պետք է ունենա գոնե մեկ խաղադաշտ: Մարզերում ֆուտբոլ զարգացնելը պետք է լինի մեր ծրագրի գլխավոր դրույթները: Փակելու ենք ՀՖՖ-ֆուտբոլային ակումբներ թշնամանքի էջը»,- մինչև ընտրվելն իր խոսքում ասաց Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանի խոսքն առավել մանրամասն՝ տեսանյությում:

Նույն 24 պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում ընտրվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը: Ցանկը կարող եք տեսնելայստեղ