Դոնալդ Թրամփը հայտնել է Լին Թրեյսի Օհայոյին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու իր մտադրության մասին


23:51 , 21 սեպտեմբեր, 2018

Սպիտակ տունն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Լին Թրեյսի Օհայոյին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու իր մտադրության մասին:

Տիկին Թրեյսին հանդիսանում է ԱՄն արտաքին գերատեսչության ավագ աշխատակից անդամ: Ներկայումս հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի հետ հարաբերւոթյունների հարցերով ավագ խորհրդական:

Նախկինում տիկին Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանում (Մոսկվա) ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը (Deputy Chief of Mission at the U.S. Embassy in Moscow): Եղել է նաև Թուրքմենստանում ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ: