Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նմանօրինակ գրոհ լինի բոլոր հիմնական օպերատորների վրա


22:35 , 21 սեպտեմբեր, 2018

Ucom-ի վրա իրագործված ադրբեջանական աննախադեպ մասշտաբի կիբեր գրոհից շատ վատ հոտ է գալիս։ Ըստ իս, սա առայժմ պետք է դիտարկել իրենց զորավարժությունների համատեքստում ու ուժերի փորձարկման տեսանկյունից։ Ես այսօր գրեթե ամբողջ օրը մեկուսացված էի տեղեկատվական դաշտից։

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նմանօրինակ գրոհ լինի բոլոր հիմնական օպերատորների վրա ու դա զուգակցվի ակտիվ մարտական գործողությունների վերսկսման հետ․․․

Որևէ կերպ չեմ ուզում էս ազիզ օրով ալարմիստական տրամադրություններ ստեղծել անհարկի, բայց քանի որ գժուկների մոտ նկատվում է բացարձակ իռացիոնալ արխայնացում, ուզում եմ ասել, որ ես շատ, ահավոր շատ անհանգստացած եմ այս ամենով։