Tert.am-ը գրում է.
Չի կարելի երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի: Հյուսիսային պողոտայում «Բարգավաճ Հայաստանի» եզրափակիչ քարոզարշավին ելույթ ունենալով՝ հայտարարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով բեմահարթակ էր բարձրացել սպիտակ հագուստով: Առհասարակ, բոլոր թեկնածուները սպիտակ հագուստով էին՝ առաջինից մինչև վերջին համար:
«Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ես առաջին օրը մասնակցեցի Նուբարաշենում՝ երկու խոսք ասացի, որ քարոզարշավի ժամանակ լինեն շատ կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը, խնդիրներն ու պրոբլեմները: Առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, ոչ թե մեկը մյուսին վիրավորի, այլ կարողանա ներկայացնի իր անելիքները: Բայց տեսանք, որ քարոզարշավը տարան «Բարգավաճ Հայաստանի» դեմ, մեր թիմի վրա ցեխ շպրտելով… Պարզ է, մենք ցանկացածին կարանք տանք պատասխան, մենք պատասխանը տվել ենք՝ փաստացի, դոկումենտալ:
«Եթե երկու մեքենա իրար հարվածում են, անկախ ամեն ինչից, երկուսն էլ տուժում են, չի կարող մեկը օգտվել: Իրար վիրավորելով՝ երկուսն էլ տուժում են: Չի կարելի, դա մենք թույլ չենք տալու: Ամեն մարդ թող իր գործով խոսի»,- ավելացրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։