18:13 , 23 մայիս, 2013
Որ բանակում տիրող իրավիճակը, մեղմ ասած, լավը չի, փաստ ա: Որ իրավիճակը հետևանք ա կոռուպցիայի, վատ վարչարարության, դա էլ ժխտել չի կարելի:
Մյուս կողմից անընդունելի ա հանգամանքը, որ իրավիճակի դիագնոզը պիտի դնի Սաքունցը: Մարդ, ով, ըստ պատվիրատուի ճաշակի, մի օր տուժողի կողքն է, մի օր տուժեցնողի, մի օր` զոհի, մի օր` մեղավորի (ու բոլոր դեպքերում բացատրվում է, որ իրավունք է պաշտպանում), չի կարող օբյեկտիվ գնահատականներ տալ:
Մի մարդ, ով խնդիր ա դրել էդ պահին անցանկալի անձին ամեն գնով խփելու, չի կարող սրտացավ լինել:
Ասածս որն ա` բանակն այսօր բուժման կարիք ունի, բայց եթե բուժումը պիտի նշանակվի Սաքունցի ու իր նմանների դեղատոմսով, վստահեցնում եմ` մոտ ապագայում ո՛չ բանակ կունենանք, ո՛չ էլ պետություն: Երկուսն էլ առավելագույնը կնմանվեն 90-ականների Կիրովականի քաղաքապետարանին: Վանաձորցիները կհասկանան` ինչ նկատի ունեմ: