Արցախի հարցով Երևանի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում. ՀՀ ԱԳՆ պատասխանն՝ Ադրբեջանի նախագահին


20:10 , 21 սեպտեմբեր, 2018
Aysor.am-ը գրում է.
Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում, Aysor.am-ին ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
 
«Եթե որևէ մեկը կասկածի տակ է առնում մեր դիրքորոշումը և դրա հնարավոր փոփոխությունը, ապա կարող է ևս մեկ անգամ կարդալ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Այն հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը», - նշեց Տ. Բալայանը:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։