Tert.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն հավատարիմ է 2008-ին Բուխարեստի գագաթնաժողովում արած իր հայտարարությանն առ այն, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա:
Այս մասին ուրբաթ Վրաստանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը:
«Մենք շարունակում ենք Վրաստանի նախապատրաստումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և ընդգծում ենք, որ Վրաստանը նշանակալի առաջընթաց է գրանցում բարեփոխումների իրականացման, տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության առավել արդյունավետ ինստիտուտների ստեղծման գործում», - Գետեմյուլերին մեջբերում է Грузия Online-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։