Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը


17:30 , 21 սեպտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ օրերս Սիրիայում ռուսական Իլ-20 ռազմական օդանավի կործանումից հետո, նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց բարկացած լինելու պատճառով չի պատասխանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հեռախոսազանգին:

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- Պեսկովի խոսքը մեջբերել է mk.ru-ն:

Նա հավելել է, որ այդ տեղեկությունները տարածել են իսրայելական լրատվամիջոցները և որ դրանց հավատալու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալիս Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի հարվածից ռուսական Իլ-20 օդանավ է կործանվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։