Խորհրդային տիեզերանավեր, որոնք ժանգոտվում են հսկայական անգարում. տեսեք, թե ինչպիսին է դրանց ներսը (Photo)


15:24 , 21 սեպտեմբեր, 2018

Լուսանկարիչ Ռալֆ Միրեբսն այցելել է Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանի մոտ գտնվող լքված անգար, որտեղ գտնվում էին 2 տիեզերանավ, որոնք լքվել էին դեռևս 1993 թ․-ին։ Դրանք ստեղծվել էին ի հակադրումն ԱՄՆ-ի, 1976 թ.-ին, «Էներգիա Բուրան» նախագծի շրջանակներում։ Սակայն 1993 թ.-ին աշխատանքները դադարեցվեցին, իսկ այն, ինչ ստեղծվել էր, սառեցվեց։