Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան


15:50 , 21 սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 21-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում 3 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 10:58-ին: Այրվել է արտահոսած գազը: