Armsport.am-ը գրում է.
Հայտնի է այն ֆուտբոլիստի անունը, ով հաղթել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Արգենտինացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի հետ խմբային փուլի առաջին տուրի խաղում, որում կապտանռնագույնները 4:
Մեսսիից բացի այդ կոչմանը հավակնում էին նաև կիսապաշտպաններ Ջեյմս Միլները («Լիվերպուլ»), Նաբիլ Ֆեկիրը («Լիոն») և Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), որոնց թիմերը 3-ական միավոր են վաստակել առաջին տուրում:
«Բարսելոնան», հիշեցնենք, այս պահին գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, որտեղ ընդգրկված են նաև «Ինտերն» ու «Տոտենհեմը»: